Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը ռուսական կողմին անվտանգային ու սահմանային խնդիրների լուծման հարցում ավելի գործուն մասնակցության առաջարկներ արեց

Հունիս 04,2021 10:31

Հունիսի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, դեսպանատան ռազմական կցորդի, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։

Դեսպանը նշեց, որ ճանապարհին այցելել է ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներին ու կարեւորում է նրանց ներկայությունն այստեղ՝ բնակչության անվտանգության ապահովման առումով։ Կողմերը զրուցեցին ներկայումս Սյունիքի սահմաններին ստեղծված կացության մասին։ Ս․Կոպիրկինի խոսքերով Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի այս ցավոտ խնդիրը լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ու ընդգծեց Սյունիքի հատուկ ռազմավարական դերը։ Դիվանագետը գնահատեց մարզի տնտեսական մեծ ներուժը եւս, որում այսօր ներկայություն ունի նաեւ ռուսական կապիտալը։

Դեսպանն անդրադարձավ այս տարի երիտասարդական մայրաքաղաք Կապանում անցկացվելիք՝ ԱՊՀ մակարդակով երկու մեծ միջոցառմանը, որոնք, ըստ նրա, շատ լավ առիթ կլինեն ցույց տալու, որ այստեղ մարդիկ շարունակում են ապրել, զարգանալ, կյանքը շարունակվում է։

Սյունիքի մարզպետը նշեց, որ թե՛ մարզային իշխանությունների, թե՛ Սյունիքի ողջ բնակչության համար ամենաառաջնային հարցը այժմ անվտանգությունն է, ու այն պահպանելու գործում անմիջական մասնակցություն ունի Ռուսաստանը, որի համար շնորհակալություն հայտնեց։ Մելիքսեթ Պողոսյանը ռուսական կողմին անվտանգային ու սահմանային խնդիրների լուծման հարցում ավելի գործուն մասնակցության առաջարկներ արեց։ Մարզպետը ուշադրություն հրավիրեց նաեւ մի շարք հարցերի վրա՝ հակառակ կողմի՝ մեր տարածք ներխուժման ու բանակցությունների ժամանակ վկայաբերվող կեղծ քարտեզների, սահմանային հատվածներում չեզոք գոտու բացակայության ու մեր ճանապարհներին զինված ադրբեջանցիների առկայության եւ այլն։ Մարզի ղեկավարը խնդրեց հյուրերին նաեւ քայլեր անել ռուս զբոսաշրջիկների հոսքն ու հետաքրքրվածությունը դեպի Սյունիք ուղղելու հարցում, քանի որ հետպատերազմյան շրջանում Սյունիքում երբեմնի ակտիվ զբոսաշրջային ոլորտը վտանգված է։

Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ռուսական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին՝ նշելով, որ գրեթե ամեն օր նրանց միջամտությամբ խնդիրներ են հարթվում։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930