Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնն Ալիևին վեց օր ուշացումով է շնորհավորական նամակ հղել և կարևորել է ամուր խաղաղության համար պայմանների ստեղծումը

Հունիս 03,2021 18:33

Պաշտոնական Փարիզը նպատակադրված է ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բաքվի հետ և պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության ամրապնդմանը: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վեց օր ուշացումով ուղղված նամակում՝ կապված այդ երկրի Հանրապետության օրվա հետ, որը նշվում է մայիսի 28-ին:

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից վեց ամիս անց… անհրաժեշտ է շարունակել խորը աշխատանքը ամուր խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար: Դա նշանակում է, մասնավորապես իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների խաղաղ սահմանազատում և ռազմագերիների միավորում իրենց հարազատների հետ»,- ասել է Մակրոնը:

Մակրոնը նշել է, որ Փարիզը հավատարիմ է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահության շրջանակում ստանձնած հանձնառություններին՝ Ֆրանսիայի հովանու ներքո բարձր մակարդակով երկխոսություն սկսել, և որ «արդար, ամուր խաղաղություն և ընդհանուր բարգավաճում կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930