Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տեղի են ունենում խորհրդակցություններ, բանակցություններ արտգործնախարարների հետ: Արտոգործնախարարությունների հետ ու նաև դեսպանատների գծով մենք համագործակցում ենք բառացիորեն ամեն օր: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններ, և՛ Ռուսաստան-Ադրբեջան գծով, և՛ Հայաստանի գծով, հրապարակվում են պարբերաբար… մեր երկիրը հսկայական ջանքեր է գործադրել այդ իրավիճակի կարգավորման գործում, ինչպես թեժ փուլում…, այնպես էլ հակամարտության հետսրացման փուլում»,- ասել է Զախարովան «Իզվեստիա»-ի հետ զրույցում:
Նա հավելել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական, այլև դիվանագիտական ջանքերի մասին է, ինչպես նաև երկրի ղեկավարության անձնական ջանքերի մասին: «Եվ, անկասկած, մեր խաղաղապահների դերի մասին, որոնք ամեն օր ներդնում են ուժեր, հոգի և կարողություններ, պրոֆեսիոնալիզմ, հմտություններ, որպեսզի իրավիճակը… կարգավորվի: Եվ որպեսզի արդեն քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան իրականացնեն իրենց գործառույթները: Ուստի ռուս խաղաղապահների դերակատարությունը տվյալ դեպքում հնարավոր չէ գերագնահատել»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ