Ադրբեջանի Գլխավոր դատախազությունից և Պետական անվտանգության ծառայությունից հերքել են, որ Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողներ են պահվում:
«Հունիսի երկուսին հայկական մամուլում տարածվել են իրականությանը չհամապատասխանող պնդումներ այն մասին, որ Հայաստանի դիահերձարաններում որոշ դիակներ կարող են լինել ադրբեջանցի զինծառայողներ,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:- Այսպես, Հայաստանի իրավապահ մարմինների նշանակած դատագենետիկ փորձաքննությունը պարզել է, որ դրանք հայ զինածառայողների մարմիններ են»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ