Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ին գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն կընձեռվի, ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կհանվի պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թ.թ. ծրագրից

Հունիս 03,2021 17:45

Հունիսի 3-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունը, նշեց որ այն պայմանավորված է «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերությանը գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռնելու եւ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ: Նշվեց, որ ներկայումս այն ընդգրկված է 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Ուստի, առաջարկվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից եւ պետական մասնակցությամբ բաժնետոմսերի կառավարումը հանձնել Առողջապահության նախարարությանը՝ ապահովելով ուռուցքաբանական ծառայության բարելավումը եւ շարունակական զարգացումը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Նույն օրենքում մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությանը հնարավորություն տալ իր գործունեության ուղղությունը փոխելու:

Կենտրոնը մատուցում է վնասվածքաբանական ծառայություններ՝ չզբաղեցնելով մենաշնորհային դիրք ՀՀ բուժհաստատությունների մեջ: Այն հանդիսանում է ստանդարտ կառուցվածքով բաժնետիրական ընկերություն, որում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման մակարդակը գնահատվում է ցածր: Բացի այդ, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ուղղությունը չի համարվում եզակի, քանի որ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքներ առկա են բոլոր բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում: Կենտրոնը չի համարվում հանրապետական նշանակության եւ անհետաձգելի բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն: Ուստի, առաջարկվում է մասնավորեցման գործընթացի ավարտից հետո իր գործունեությունը ծավալել այլ ուղղություններով:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930