Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Արարքը պետք է գնահատվի կոնկրետ արարքի շրջանակում եւ չդառնա տվյալ անձին ամբողջական զրոյացնող երեւույթ»

Հունիս 03,2021 17:35

«Առավոտ կիսաուշագնաց եւ դողացող ձայնով ելույթ էին ունենում, հրաժարական պահանջում, իսկ հիմա դահլիճում չեն»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով այն պատգամավորներին, այդ թվում՝ «Իմ քայլից» դուրս եկածներին, որոնք այսօր պահանջում էին առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը՝ կապված զինվորների մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ։

Սիմոնյանն Ավանեսյանին խնդրեց եւս մեկ անգամ պարզաբանել կատարվածը։

Անահիտ Ավանեսյանը հայտարարեց․ «Ինչ-որ առումով էլ այս ալիքն այլ շրջանակների կողմից քանի գնում՝ հեռանում է ռացիոնալիզմից։ Այո, շատ ցավալի, վատ երեւույթ է եղել։ Ձեռնարկվել են բոլոր միջոցները, որպեսզի պատասխանատուները պատժվեն։ Այո, ամեն արարք պետք է գնահատվի կոնկրետ արարքի շրջանակում եւ չդառնա տվյալ անձին ամբողջական զրոյացնող կամ ամբողջական համակարգը պախարակող երեւույթ։ Խիստ անփույթ արարք է եղել, որն ունեցել է հետեւանք։ Ընթանում է քննություն»։

Անահիտ Ավանեսյանը հորդորեց բոլորին մնալ օրենքի շրջանակներում․ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը պատերազմից սկզբից նվիրյալ ծառայել է։ Երեկ խոսելով բժիշկների հետ՝ շատ դժվար էր լսել, հուզմունքը չզսպել։ Դատաբժիշկը վիրավոր ոտքով Ստեփանակերտում օրեր շարունակ ծառայություն է իրականացրել։ Համակարգում լինում են բացթողումներ, սխալներ, հանցանքներ, որոնք պետք է գնահատվեն կոնկրետ արարքի շրջանակում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930