Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի հետևանքով մահացած անձինք այսուհետ կդիահերձվեն

Հունիս 03,2021 17:31

Ազգային ժողովը հունիսի 3-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քննարկման ժամանակ անդրադարձավ Աբովյան քաղաքի Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում հայտնաբերված զինծառայողների աճյունների եւ մասունքների հարցին՝ տարակուսանք հայտնելով, որ առավոտից այդ հարցի առնչությամբ ելույթ ունեցող պատգամավորներն այժմ դահլիճում չեն՝ իրենց հարցերն ուղղելու համար նախարարի պաշտոնակատարին: Նա Անահիտ Ավանեսյանին առաջարկեց մեկ անգամ եւս անդրադառնալ հարցին:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ իր լիազորությունների շրջանակում հետեւելու է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930