Ընթացիկ տարում Հայաստանում կանցկացվեն «Որոտ-2021» հատուկ զորավարժությունները՝ ավիացիայի և զրահատեխնիկայի ներգրավմամբ: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Զորավարժությունների ընթացքում, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում, կմշակվեն երկու փուլով գործողություններ՝ զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, անօդաչուների, ծառայողական-հետախուզական շների ներգրավմամբ»,- ասել է Զայնետդինովը լրագրողներին:
Նա նշել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ այդ զորավարժությունների նախապատրաստման ուղղությամբ:
ՀԱՊԿ գծով «Որոտ» զորավարժությունները սովորաբար նվիրված են լինում թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ