«Ազատություն». Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ երեկ Մոսկվայում վերսկսվել են բանակցությունները Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների միջև։ Եռակողմ այս շփումները կլինեն շարունակական, նշում են այս գերատեսչությունից՝ չմանրամասնելով հանդիպման կոնկրետ օրակարգն ու մասնակիցներին։
Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունն էր տեղեկություն տարածել, որ հուլիսի 2-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է եղել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման ուղիների վերաբերյալ քննարկմամբ։ Ըստ հայաստանյան մամուլի՝ հանդիպման առանցքում նաև 8 օր առաջ հայկական տարածքից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի հարցն է եղել։
Ինչպե՞ս են ավարտվել բանակցությունները, արդյոք հայտնի՞ է հաջորդ հանդիպման ժամկետը, պաշտպանական գերատեսչությունը մանրամասներ չի փոխանցում, հեռախոսազանգերին չեն արձագանքում վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակը, Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի ղեկավարը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այս հանդիպմանը մասնակցել են ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը, Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը։
Սուսան ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: