Ermenihaber. Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականն ուշագրավ բացահայտում է արել արցախյան 44—օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստների մասին:
«TRThaber»-ի ռուսական բաժնի տելեգրամյան էջում տեղեկություն է հայտնվել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված հերթական հումանիտար օգնության մասին: Գրառման մեջ նշվել է, որ Թուրքիայից նվերներ են ուղարկվել «44-օրյա պատերազմում զոհված 6.000 զինծառայողների երեխաների համար»:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտոնապես հայտարարել էր, որ արցախյան 2-րդ պատերազմում զոհվել է ադրբեջանական բանակի 2900 զինծառայող:
Հրապարակումից քիչ անց թուրքական լրատվամիջոցը փոփոխություն է կատարել լրատվանյութի տեքստում՝ 6.000 թվի մեջ ավելացնելով նաև վիրավորներին։