ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման հունիս ամսվա ցուցակը, որում առաջին անգամ 100 լավագույնների մեջ տեղ է գտել հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Նա 2648 վարկանիշով եզրափակում է TOP 100-ը:
Դեռեւս Հայաստանի դրոշի պատիվը պաշտպանող մեր լեգենդար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պահպանել է իր 5-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը 55-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 96-րդը:
Կանանց ուժեղագույնների շարքում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 55-րդ հորիզոնականում է, Աննա Սարգսյանը՝ 61-րդում, Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ