«Հայոց Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում 02.06.2021-ին տեղի ունեցավ կուսակցության ղեկավար կազմի հանդիպումը ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Իրինա Շուլիանկովայի և Սիլվեն Օլլիեյի հետ` վերջիններիս նախաձեռնությամբ։
Քննարկվեց նախընտրական գործընթացների հետ կապված լայն շրջանակ։
Հանդիպման ընթացքում կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանը, նախագահ Անահիտ Եղողյանը, երիտ.թևի ղեկավար, կուսակցության փոխնախագահ Խաչատուր Նավասարդյանը, կուսակցության հիմնադիր-նախագահ Արշակ Բակլաչյանը պատասխանեցին տրված հարցերին, բարձրացրեցին հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումները դարձնել շարունակական։
Կարդացեք նաև
«Հայոց Հայրենիք» կուսակցության լրատվական ծառայություն