«Եթե չգիտեք, տիկին Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի դաշինքի առաջին կին-թեկնածուն է եւ խոսում է բարոյականությունից ու պատասխանատվությունից։ Մի մարդ, ում քաղաքական ուժի ղեկավարի օրոք հենց այս դահլիճում եղել է սպարապետի սպանությունը»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ Աննա Գրիգորյանը քննադատել էր այն փաստը, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանին «իձիոտկա» էր անվանել, որ իշխանական պատգամավորներն առհասարակ անտարբեր են երկրում ստեղծված իրավիճակի հանդեպ։
«Մի մարդ, ում նախագահության օրոք Երեւանի փողոցում կարելի էր տեսնել անզեն, խաղաղ քաղաքացիների գանգոսկր ու արյուն։ Բարոյականությունից ու պատասխանատվությունից է խոսում»,-հավելեց Վահագն Ալեքսանյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ