Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրտս տրաքում է ուղղակի, չեմ կարողանում». Թագուհի Թովմասյան

Հունիս 03,2021 14:38

«Ես ելույթ ունեցա ՀՀ շարքային քաղաքացու արժանապատվության մասին, որ նետված էր դիահերձարանի հատակին: Դա բոլորիս արժանապատվությունն է՝ պարկերի մեջ դրված: Պատերազմական շրջանում պիտի որոշակի աշխատանքներ իրականացվեն գերատեսչությունների կողմից, իսկ ամենաակտիվը պիտի լիներ առողջապահության նախարարությունը: Նրանք պիտի պատրաստ լինեն: Ինչու պատրաստ չէին ու ինչու դիահերձարանում տեղ չկար, որ կարտոֆիլի պարկերի մեջ լցված էին մեր հերոս տղաները, ու նետված՝ ճանճերի բաժին: Իշխանությունն այսօր լկտիացել է, չեն հասկանում, թե մեր երկիրը ինչ աղետի մեջ է: Լենա Նազարյանի պահվածքը դասավորում եմ այդ տիրույթում, պիտի ներողություն խնդրի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն «իձիոտկա» էր անվանել զինվորների դիերի պահման պայմանները քննադատող Թագուհի Թովմասյանին: Թովմասյանն էլ հորդորել էր ներողություն խնդրել՝ լկտի վարքագծի համար:

Լենա Նազարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել, ավելին՝ ներողություն է պահանջում Թովմասյանից:

Հարցին՝ երեկ զոհվածներից մեկի ծնողն ասաց, որ ԴՆԹ անալիզների պատասխանից հետո հանձնել են տղայի աճյունի մասեր, որտեղ եղել է 3 ոտք, դիմել է, թե ինչո՞ւ երեք, վերցրել են, մեկ ոտքը շպրտել են, սա ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Դա Լենա Նազարյանի դիրքորոշումն է: Ես ինչ հարց էի տալիս, Լենա Նազարյանը ինչ պատասխան տվեց, բա որ ասում եմ լկտիացել են: Մի ոտ ավել, մի ոտ պակաս, իրենք չեն հասկանում, որ կյանքեր են այդտեղ, ծնող է բերել այդ երեխաներին, ամեն մի մասունք մրմուռ է մեզ համար: Ազգովի շարունակում ենք հանդուրժել ու սա մեր ազգային ողբերգությունն է…Նախկիննե՞րն էին պահում դիակները: Բա իրենք ինչո՞վ էին զբաղված, թող այդ սրիկայի ձեռքը բռնեին, ո՞վ էր դիակները գցում գետնին: Բա 6 ամիս դուք դիակները լցնեք գետնին այս շոգին, ու դուք դրանից հետո դեռ խոսելու իրավունք ունե՞ք: Սիրտս տրաքում է ուղղակի, չեմ կարողանում: Հասարակությունը պիտի դրա գնահատականը տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի Առավոտ

    Խնդրում եմ բոլոր Սիրտս տրաքում է ուղղակի, չեմ կարողանում ասողներին ասեք, բա որ 2018-ին մարդկանց սիրտը տրաքում էր որ պնդում էին, որ պետք չի Նիկոլին վարչապետ կարգել, ինչու էին նրանց սեւեր անվանում: Սույն աղջիկը ծառայել է Նիկոլին ու հիմա դժգոհում է Նիկոլից???? 44-օրյա պատերազմն ու պարտությունը ողբերգության վերջին փուլն էին, սկիզբը 2018-ին, որ երբ այսպես խողոսները Նիկոլ-Նիկոլ էին գոռում եւ վիրավորում բոլոր նրանց, ովքեր չարիք էին անվանում իրենց: Դե կերեք ձեր եփած ճաշը: Չեմ հավատում այսպես խոսողներին: Իրենք փորձում են լավը երեւալ: Ու թող ասի, այդ ոնց եղավ, որ ինքը հայտնվեց իր իսկ մերժած ուժի ցուցակում:

    Զզվելի է սուտը, հատկապես ջահել աղջկա շուրթերից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930