«Միջանցքի մասին խոսք լինել չի կարող…»,- Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես տեղյակ չեմ այդ միջանցքից։ Մենք չենք կարող միջանցք տալ որեւէ մեկին։ Ո՞նց կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար միջանցք տանք»,- ասել է նա։
Ճշտող հարցին՝ ինքը դե՞մ է միջանցք տալուն, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հարյուր տոկոս։ Որ պիտի տարածաշրջանում այդ կոմունիկացիաները բացվեն, այդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանցքի մասին է խոսքը. այսինքն՝ մենք պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ, ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ