Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տիկին Նազարյան, մայր եք, կին եք․ գործընկերոջն եք վիրավորո՞ւմ»․ Աննա Գրիգորյան

Հունիս 03,2021 14:08

«Տիկին Նազարյան, վստահ եմ, որ ունեք զգացմունքներ։ Անկախ նրանից, թե որ քաղաքական թիմում եք, դուք մայր եք եւ կին։ Տիկին Թովմասյանը խոսել է իր զգացմունքներից, խոսել է որպես քաղաքական գործիչ, որպես մայր․․․իսկ ձեր արձագա՞նքն ինչպիսին էր»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ պատգամավոր Թագուհի Թովմասյանին «իձիոտկա» անվանելուց հետո, ի պատասխան նրա՝ ներողություն խնդրելու պահանջի, Լենա Նազարյանն ասել էր՝ եթե ինքը չի արտահայտվում իրավիճակի մասին, դա չի նշանակում, թե ոչինչ չի զգում, թե զգացմունքներ չունի։

Աննա Գրիգորյանը հարցադրում արեց՝ ո՞վ է պատասխան տալու զինվորների դիերի անարգման կամ թշնամու կողմից ՀՀ ներխուժման համար։ «Փոխանակ դժգոհություն արտահայտեք իրավիճակի վերաբերյալ, գործընկերոջն եք վիրավորո՞ւմ։ Վերանայեք ձեր վարքագիծը»,-Լենա Նազարյանին կոչ արեց Աննա Գրիգորյանը։

Ապա «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանն իշխանությանը քննադատող պատգամավորներին ասաց․ «Դուք իշխանության մաս էիք, «Իմ քայլի» պատգամավորներ էինք, բա մնայիք իշխանությունում եւ այս բեռը կրեիք, ոչ թե օր առաջ դուրս գայիք ու մոռանայիք ձեր քաղաքական անցյալը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930