ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այդ մասին նա տեղեկացրել է Тwitter-ի իր միկրոբլոգում:
«Ուրախ եմ հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և [գործող նախագահի] անձնական ներկայացուցիչ [Անջեյ] Կասպրշիկի հետ: Լիարժեք սատարում եմ նրանց ջանքերին և ներգրավվածությանը»,- գրել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Pleased to meet with @OSCE Minsk Group Co-Chairs & Personal Representative Kasprzyk in person for first time. Full support for their ongoing efforts and engagement. pic.twitter.com/8mhTK9i4K7
— Helga Maria Schmid (@HelgaSchmid_SG) June 3, 2021