Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի եւ գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ մեկնել է Փարիզ, որտեղ նախապատրաստության վերջին փուլն է անցկացնում անցած տարի COVID 19-ի պատճառով Լոնդոնում ընդհատված եւ այժմ Ֆրանսիայի մայրաքաղաքում շարունակվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելու համար:
Բացի արդեն Տոկիոյի ուղեգիր նվաճած 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանից, որը պայքարելու է հաղթողի կոչման համար, վարկանիշի համար մենամարտելու են 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ՝ Արման Դարչինյանը, 81 կգ՝ Գոռ Ներսիսյանը, 91 կգ՝ Նարեկ Մանասյանը, +91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյանը եւ կանանց պայքարի մասնակից, 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ավելի վաղ Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ 4-5 վարկանիշ նվաճելը միանգամայն իրատեսական է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ