Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տիկին Նազարյան, պահանջում եմ ամբիոնից ներողություն խնդրել ձեր լկտի վարքագծի համար»․ Թագուհի Թովմասյան

Հունիս 03,2021 13:16

«Ես այստեղից խոսում էի ՀՀ-ում պղծված դիակների մասին, եւ որպես արձագանք՝ նախագահողն իրեն թույլ է տալիս ելույթից հետո վիրավորական արտահայտություն անել իմ հասցեին։ Տիկին Նազարյան, պահանջում եմ ամբիոնից ներողություն խնդրել ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով փոխխոսնակ Լենա Նազարյանին՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ վերջինիս ելույթից հետո Լենա Նազարյանը ցածրաձայն արտաբերել էր՝ «իձիոտկա»։

«Դուք իրավունք չունեք իմ ելույթից հետո որեւէ գնահատական տալու։ ԶԼՄ-ները ողողված են ձեր խոսքով, հերքելու կարիք չկա։ Փոխանակ ներողություն խնդրեք, որ ձեր իշխանությունը դիակները պղծել է, լցրել կարտոֆիլի տոպրակները, քննադատությանը պատասխանում եք վիրավորանքո՞վ․․․ամաչեք, սա ի՞նչ վարքագիծ է»,-Նազարյանին ասաց Թագուհի Թովմասյանը, ապա հիշեցրեց, որ պատերազմի հետեւանքը զգում է իր մաշկի վրա եւ իշխանությանը կոչ արեց սթափվել։

Լենա Նազարյանն այսպես արձագանքեց․ «Տիկին Թովմասյան, եթե ես չեմ խոսում իմ ապրումների մասին, դա չի նշանակում, թե ես չեմ զգում ու չեմ ցավում։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ համբերություն ունենք»։

Հաջորդ ելույթ ունեցող պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ հայտարարեց՝ կասկածում է, որ Լենա Նազարյանը զգում է այն, ինչի մասին ասաց, որովհետեւ առողջապահության նախարարի պաշտոնակատարի հանդեպ դատապարտող վերաբերմունք չարտահայտեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930