Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը

Հունիս 03,2021 14:20

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է բնակչության շրջանում  առանձնահատուկ պահանջարկ ունեցող պրոդուկտի ակտիվ զարգացումը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Բանկը կրկնապատկել  է հիփոթեքային վարկերի պորտֆելը՝ միևնույն ժամանակ 7 անգամ ավելացնելով հիփոթեքային վարկերի վաճառքի ծավալները:

Հիփոթեքային պրոդուկտների շարքում հաճախորդներին են առաջարկվում վարկեր գոյություն ունեցող և կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև անշարժ գույքի կառուցապատման,  վերանորոգման կամ վերակառուցման նպատակով: Երիտասարդ ընտանիքներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս  ձեռք բերել անշարժ գույք հատուկ արտոնյալ պայմաններով՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում:

2020թ․ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնեց համագործակցությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ մինչև 2023թ. մասնակից դառնալով երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովման պետական ծրագրին:

Բանկն առաջարկում է հաճախորդներին նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման/գնման հնարավորություն՝ այդպիսով նվազեցնելով հետագա ամսական ֆինանսական բեռը:

Հաճախորդներին հարմարավետ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր ձևաչափով առաջինը Հայաստանում Հիփոթեքային կենտրոն՝  ք․ Երևան, Վերին Անտառային 135, տ․ 40 հասցեում: Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու նպատակով  անհրաժեշտ բոլոր ծառայությունները, որտեղ հաճախորդները կարող են ստանալ պրոֆեսիոնալ խորհրդատվություն  անհատական մենեջերից հիփոթեքային վարկերի ձևակերպման վերաբերյալ, օգտվել դիզայների, ապահովագրական գործակալի ծառայություններից, ինչպես նաև ձևակերպել սպառողական և ապառիկ վարկեր Բանկի գործընկերների կողմից տրամադրվող հատուկ զեղչերով՝ բնակարանի համալիր կահավորման համար անհրաժեշտ ապրանքների ձեռք բերման նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը շուկայում մեկնարկել է ավտոկայանատեղերի ձեռք բերման նպատակով տրամադրվող հիփոթեքային պրոդուկտ: Բանկը շարունակաբար ընդլայնում է նաև իր գործընկերային հարաբերությունները կառուցապատող ընկերությունների հետ, ինչը նպաստում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման զարգացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ սկսած ընդամենը 3% կանխավճարով, 3-30 տարի մարման ժամկետով, վարկի գումարը՝ 1 մլն ՀՀ դրամից  մինչև 200 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` 3.5% -13.7% (փաստացի տոկոսադրույք` 6% -15%):

Հիփոթեքային վարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում`   https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek#  հղումով, Հիփոթեքային կենտրոնում՝ ք․ Երևան, Վերին Անտառային 135, տուն 40 հասցեով (հեռ.՝ +374-10-513749), Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝  87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930