ԱԺ արտահերթ նիստում այսօր «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում քննադատեց այն հանգամանքը, որ նիստի օրակարգը չի արտացոլում այսօրվա խնդիրները։ «Դրանից զարհուրելի տեսարան չի կարելի պատկերացնել։ Դիերը մեր թասիբն են, հատկապես պատերազմի ժամանակ մարդիկ կյանք են զոհել, որոշները զոհել են իրենց, որ ընկերոջ դիակը դուրս բերեն, որ այն չպղծվի։ Հիմա ստացվում է, որ մազապուրծ արած դիերի հետ վարվում ենք այնպես, որ կենդանի մնացած մարդիկ այլեւս չմտածեն, որ երկրի համար արժի մահանալ»,-նկատի ունենալով պատերազմում զոհվածների դիերի պահման ոչ պատշաճ պայմանները՝ ասաց նա։
Թովմասյանի խոսքով․ «Սա շատ վատ ուղերձ է պետությունից, այն էլ այն դեպքում, երբ գրեթե պատերազմական վիճակում ենք։
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ սահմանային իրավիճակը պայթյունավտանգ է, եւ պետությունը կարծես ուղերձ է հղում, որ վաղը մյուս օրը քաղաքացիների դիերը պարկերում լցված են լինելու․ «Ներողությունները բավարար չեն»։
Ուշագրավ է, որ մինչեւ հաջորդ պատգամավորի անունը հայտարարելը՝ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ցածրաձայն «իձիոտկա» անվանեց Թագուհի Թովմասյանին․ արտահայտությունը լսվեց չանջատված խոսափողից։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ