«Հանրությունը պատասխաններ է պահանջում։ Կարեւոր է, որ այստեղ հասկանայինք, թե որոնք են պատճառները եւ կա՞ն արդյոք այլ դիահերձարաններում նման իրավիճակներ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով պատերազմում զոհված հայորդիների մասունքների ոչ պատշաճ պահման փաստին։
«Առանձին քննարկման թեմա պետք է դառնա նաեւ այն, որ Բաքվում քրեական գործեր են կարում մեր գերիների վրա։ Եթե չարձագանքենք, ստացվում է, որ համաձայն ենք։ Բոլոր քայլերն Ադրբեջանի պետք է պատշաճ պատասխան ստանան ԱԺ-ի, իշխանության, ընդդիմության կողմից»,-համոզմունք հայտնեց Արման Աբովյանը։
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգն առնչություն չունի այսօրվա խնդիրերի հետ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ