Լրահոս
Օրվա լրահոսը

Փարսյանն առաջնահերթ է համարել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տեղահանված քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը

Հունիս 03,2021 12:21

Հունիսի 2-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։

Համայնքի ղեկավարը նախ ողջունել է պարոն Շարփին և շնորհակալություն հայտնել նրան Կապան այցելության համար։ Ինչպես նաև բարձր է գնահատել ՄԱԿ–ի փախստականների գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել համայնքում ապաստանած քաղաքացիներին մինչ այժմ ցուցաբերած աջակցության համար։

Զրույցի ընթացքում Գ․ Փարսյանը առաջնահերթ է համարել հատկապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տեղահանված և համայնքի սահմանամերձ բնակավայրերում ապաստանած քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման և կենսապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով աջակցության երկարաժամկետության կարևորությունը։

Այս համատեքստում պրն Շարփը ներկայացրել է ՄԱԿ–ի զարգացման ծրագրի սպասվելիք փոփոխությունը, որով նախատեսվում է մարդասիրական օգնությունից անցում կատարել դեպի երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված աջակցություն։

Կողմերը զրուցել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ և երկուստեք կարևորել հեռանկարային համագործակցությունը։

Կապանի համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930