Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանիտարն ու բաժնի պետն են մենակ պատասխանատվության ենթարկվում՝ այն դեպքում, երբ Կոտայքի դիահերձարանում 10 դիակի տեղ կա»․ Զոհրաբյան

Հունիս 03,2021 11:40

«Շարունակում եմ չհամարել, որ այսօր կարեւոր խնդիրն, օրինակ, ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի փոփոխություններն են։ Պնդում եմ, որ այս դահլիճում վիրտուալ կյանքից պետք է վերադառնանք իրական կյանք եւ քննարկենք, օրինակ, թե ինչպես եղավ, որ հերոսների դիակները կարտոֆիլի նման լցվել էին պարկերը եւ տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Եղել եմ Կոտայքի դիահերձարանում ու տեսել այդ զարհուրելի տեսարանը։ Ինչպես եղավ, որ սանիտարն ու բաժնի պետն են մենակ պատասխանատվության ենթարկվում՝ այն դեպքում, երբ Կոտայքի դիահերձարանում տասը դիակի տեղ կա։ Հայտարարվում է, թե կարող են նաեւ ադրբեջանցիներ լինել։ Իսկ կարո՞ղ է մի օր էլ հայտարարեք, որ ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դի․․․ Այստեղ պետք է քննարկվեր ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարություններն այն մասին, թե քանի անգամ էր հնարավոր կանգնեցնել պատերազմը, թե ռուսական կողմն իրեն ասել է, որ մի քանի ժամ էլ, ու Ստեփանակերտը կընկնի, բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է դա քննարկել ԱԽ նիստում։ Այստեղ պետք է քննարկվեր նաեւ այն, որ տասնյակ միլիոնավոր դրամների միջոցներ են տրվում գյուղական համայնքներին, եւ սա քրեական հանցագործություն է։ Գյուղապետերը չեն թաքցնում, որ ընտրություններից առաջ այսպես խրախուսում են գյուղերին»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։ Նա հարցադրում արեց՝ ի՞նչ է վերջինս, եթե ոչ ընտրակաշառք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930