Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահը կոչ արեց Հայաստանին եւ Ադրբեջանին կառուցողական ոգով վերստին ներգրավվել բանակցություններում

Հունիս 03,2021 11:34

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է՝ ԵՄ-ն կարևորում է հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու բարեկեցությունը և երկու գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացումը։

Նախագահը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությամբ հաստատված հրադադարի լիարժեք իրականացումն էական է տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը ապահովելու համար։ ԵՄ-ը պատրաստ է տրամադրել փորձագիտական աջակցություն սահմանագծման, սահմանազատման ուղղությամբ և օժանդակել վստահության ամրապնդմանը։

Եվրոպական միությունը միաժամանակ հորդորում է երկու կողմերին՝ որպես անհետաձգելի անհրաժեշտություն համագործակցել պահվող անձանց վերադարձի և տարածքների ականազերծման առնչությամբ լիարժեք թափանցիկության ապահովման ուղղություններով, ինչպես նաև այլ կարևոր մարդասիրական հարցերի շուրջ։ ԵՄ-ն տրամադրում է շուրջ 20 մլն եվրոյի հումանիտար աջակցություն և կշարունակի ներգրավվածությունը։

Այս հրատապ մարտահրավերների լուծումն, այնուամենայնիվ, միայն առաջին քայլն է կայուն խաղաղ կարգավորման գործընթացում։ Եվրոպական խորհրդի նախագահը կոչ արեց երկու կողմերին կառուցողական ոգով վերստին ներգրավվել բանակցություններում։

Եվրոպական միությունը խորապես հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանի, որպես ԵՄ-ն Արևելյան գործընկերության անքակտելի մասի անվտանգությամբ, կայունությամբ և բարեկեցությամբ։

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930