Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայ երիտասարդին ծեծի ենթարկած ադրբեջանցին ազատության մեջ է. «Հրապարակ»

Հունիս 03,2021 10:57

Օրերս Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված հայ երիտասարդին՝ Աշոտ Սարգսյանին, դեռ չեն վիրահատել: Նա ունի ծնոտի երկկողմանի կոտրվածք ու գլխի վնասվածք եւ ներկայում գտնվում է հիվանդանոցում: Աշոտ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ ինքնազգացողությունը նորմալ է, վիրահատությունը նշանակված է հունիսի 2-ին:

Հարձակումը եւ դրան հետեւած հայ երիտասարդի ծեծն ադրբեջանցիների կողմից տեղի են ունեցել մայիսի 27-ին: Ոստիկանությունը բերման էր ենթարկել ադրբեջանցիներից մեկին:

Աշոտ Սարգսյանը մայիսի 27-ին միայնակ պիկետ է իրականացնելիս եղել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, պահանջել է ազատել հայ ռազմագերիներին: 13։30-ին մոտ նրան է մոտեցել անհայտ անձ, որը, ենթադրաբար, ադրբեջանցի է եղել եւ լեզվակռիվ է սկսել՝ սադրելով հայ երիտասարդին: «Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, նա սկսեց հարվածներ հասցնել ինձ, եւ մի քանի վայրկյանից արդեն շատ ադրբեջանցիներ եկան, քանի որ իրենց դեսպանատան մոտ էր: Չեմ բացառում, որ ամենը պլանավորված էր»,- ասում է Աշոտ Սարգսյանը:

Իր վրա հարձակվող ադրբեջանցիների հետագա ճակատագրի մասին նա ոչինչ չգիտի, մինչ այս պահը փաստաբան չունի:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930