Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանից մեկնողների քանակը գերազանցել է ժամանողների քանակին․ հունիսի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր Վիճակագրական կոմիտեի նախագահ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը՝ համեմատական անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի գնահատմամբ՝ արտագաղթի վտանգը կա, իսկ համավարակի գործոնն անգամ ինչ-որ առումով կասեցնող դեր է ունեցել․ «Հատկապես պատերազմում տարած ահավոր պարտությունից հետո ենթադրվում էր և սպասվում էր, որ արտագաղթի ավելի մեծ ալիք կլինի, բայց հենց կորոնավիրուսի պայմաններն էին, որ կասեցնում էին արտագաղթը։ Այժմ սահմաններն աստիճանաբար բացվում են, ՌԴ-ն արդեն ընդունում է ՀՀ-ից մեկնողներին, և պետք էր սպասել, որ արտագաղթի ալիք կլինի, բայց այստեղ երկու ալիքներ են մեկնողների. առաջինն այն մարդիկ են, որոնք մշտապես մեկնել են արտագնա աշխատանքի և ստիպված էին ձմռանը մնալ կորոնավիրուսի պատճառով, իսկ երկրորդ ալիքն այն մարդիկ են, որոնք պատերազմում մեր պարտությունից հետո տրամադրություններով պայմանավորված՝ պարզապես տեղափոխվում են ապրելու այլ երկիր, հիմնականում՝ Ռուսաստան, քանի որ վիզային ռեժիմն այնտեղ ավելի թեթև է։
Երկրորդ ալիքը երկրի համար ավելի մեծ վտանգներ է պարունակում, որովհետև այն մարդիկ են, որ գնում են՝ չվերադառնան»։
Սոցիոլոգը նկատեց, որ մեկնողները սովորաբար բոլոր խավերից են՝ անապահովներ, միջին խավ, նրանք, ովքեր կայացել են, ունեն ֆինանսական միջոցներ և տեղափոխում են նաև իրենց կապիտալը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։