Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ անում են հանրությանը հակելու այն մտքին, թե եղածն եղած է, կարելի է թեման փակել ու անցնել առաջ. «Փաստ»

Հունիս 03,2021 10:08

Պատերազմի ավարտից արդեն ավելի քան 6 ամիս ժամանակ է անցել, և տպավորություն է, թե իշխանություններն ամեն ինչ անում են հանրությանը հակելու այն մտքին, թե՝ ինչ արած, եղածն եղած է, կարելի է թեման փակել ու անցնել առաջ, անցնել ճանապարհների ապաշրջափակման հարցին, թշնամու հետ «ընկերություն» ու առևտուր անելուն։ Նաև այս տարվա հունվարի 11-ի՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը, որը վերաբերում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, դրա մասին է վկայում։ Այնինչ, հայկական կողմը կարող էր նախապայմաններ առաջ քաշել, որ մինչև Ադրբեջանը չկատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես չվերադարձնի գերիներին, Հայաստանը չի անցնի ճանապարհների ապաշրջափակման խնդրի քննարկմանը։

Բայց ոչ միայն սա չարվեց, այլև իրականություն է դառնում այն տպավորությունը, թե իշխանությունները ցանկություն չունեն մի շարք առանցքային խնդիրներ բարձրացնել այնպես, ինչպես հարկն է, կամ էլ ձգտում են այդ հարցերը մոռացության տալ ու հանրության ուշադրությունը շեղել այդ թեմաներից։ Նույն գերիների խնդրով հիմա իշխանությունները պետք է ծեծեին բոլոր միջազգային ատյանների դռները և դրանց ուշադրությունը հրավիրեին այս հարցի վրա, սակայն սրա փոխարեն իշխանություններին ավելի շատ նախընտրական քարոզչությունն է հետաքրքրում, դրա համար էլ Նիկոլն այս հրատապ հարցերով զբաղվելու փոխարեն արհեստականորեն ինչ-որ հավաքներ է կազմակերպում, բարձրագոչ բառակույտեր է արտաբերում։

Բացի դրանից, իշխանությունները հետևողականորեն լռում են Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրագործված ցեղասպանական հանցագործությունների մասին ու չեն արձագանքում հայության նկատմամբ Ալիևի կողմից հնչող բռնության ու սպառնալիքների կոչերին։ Ուստի հանրության շրջանում բազմապիսի կասկածների տեղիք է տալիս այն իրողությունը, թե ինչո՞ւ են իշխանությունները լռում ու երկրի ներսում և արտաքին հարթակներում քննության առարկա չեն դարձնում Ադրբեջանի վայրագությունների մասին փաստերը։

Ինչո՞ւ, օրինակ՝ պատերազմից հետո հայկական կողմը չի կարողացել կրկին ընթացք տալ Արցախի հարցով բանակցային գործընթացին ու Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ արցախահայության նկատմամբ ուժ է կիրառվել այն դեպքում, երբ միջնորդները հայտարարում էին, թե ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է իրենց համար։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930