Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ իրավունքով են ծնողից պահանջում մի բան, որը պետք է մանկապարտեզներն իրենք ապահովեն. «Հայկական ժամանակ»

Հունիս 03,2021 09:30

Վերջին օրերին նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների մոտ անհանգստության ալիք է բարձրացել, թե ինչու են Երևանի համայնքային մանկապարտեզներում ծնողներից անկողնային 3 հավաքածու պահանջում:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ անկողնու երեք հավաքածու ունենալու պահանջը 2002 թվականին ընդունված սանիտարական նորմ է, այն համավարակով ընդհանրապես պայմանավորված չէ, նոր հրահանգ առավել ևս չկա.

«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը ևս մանկապարտեզների երեխաների ծնողներից զանգեր է ստացել պարզաբանման համար, թե ինչու է նախարարությունը սպիտակ անկողնու 3 հավաքածուի պահանջ դրել: Չեմ կարող ասել՝ ինչից ելնելով են մանկապարտեզները նոր հիշել 2002 թվականին ընդունված սանիտարական նորմի մասին: Անկողնու երեք հավաքածու ունենալու պահանջը 2002 թվականին ընդունված նորմ է, որն ուղղված է ոչ թե սաներին, այլ մանկապարտեզներին: Մանկապարտեզներից է պահանջվում երեխաների համար ապահովել, օրինակ, անկողնու 3 հավաքածու, կլոր անկյուններով սեղան, սրբիչներ և այլն: Թե ինչ իրավունքով են ծնողից պահանջում մի բան, որը պետք է մանկապարտեզներն իրենք ապահովեն, չեմ հասկանում: Եվ թող չփորձեն նախարարության անունից ինչ-որ հրամաններ կամ հրահանգներ ցիտելով ծնողներից անկողին ուզել»,- նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930