Իշխանության նախընտրական ցուցակում հայտնված գործարարներից մեկը խոստովանեց, որ ընտրություններին մասնակցելու իր շարժառիթներից մեկը «սրանց հերն անիծելն» է՝ «սրանց» ասելով՝ նկատի ունենալով նախկին իշխանություններին, Փաշինյանի ընդդիմախոսներին: Համենայնդեպս, անկեղծ է՝ առանց պետության եւ ազգի մասին ամպագոռգոռ ձեւակերպումների:
Այս ընտրությունների հիմնական դիսկուրսը հենց դա՛ է. գլխավոր մասնակիցները՝ նիկոլականները եւ քոչարյանականները մտել են ընտրապայքարի մեջ, որպեսզի թե՛ դրա ընթացքում եւ թե՛ դրանից հետո իրար «հեր անիծեն»: Որ Քոչարյանն ու Փաշինյանն ապրում են հենց այդ երազանքներով, ոչ մի կասկած չունեմ՝ դա նրանց գործելակերպի առանցքում է: Վերջերս 4rd.am կայքը հիշեցրել է, թե ում հետ է երկրորդ նախագահն իր իշխանության օրոք քաղաքական հաշվեհարդար տեսել, ներկայացնելով 30 հոգուց բաղկացած (բնականաբար, ոչ լիակատար) ցուցակ: Դե, իսկ «Փաշինյանի ցուցակը» թարմ է, հիշեցնելու կարիք չկա:
Այդ առիթով ես հիշեցի մեր ժողովրդի պատմությունից մի դրվագ՝ վերապահում անելով, որ 15-րդ դարում՝ պետականության բացակայության պայմաններում քաղաքականությունը եւ իշխանությունը մարմնավորված էր, նախեւառաջ, բարձրաստիճան հոգեւորականների տեսքով: Տվյալ դեպքում խոսքս կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցու մասին է: Նա հետաքրքիր դեմք էր, եպիսկոպոսների «նոմենկլատուրայից» չէր, հասարակ վարդապետ էր՝ ճգնավորի կյանք վարող, որը հանգամանքների բերումով ընտրվել էր կաթողիկոս`այն պարագայում, երբ Մայր Աթոռը վերահաստատվել էր Էջմիածնում, եւ անհրաժեշտություն կար ինչ-որ առումով «մաքուր էջից» սկսելու: Կարճաժամկետ կաթողիկոսության ընթացքում (1441-1443) Կիրակոսն իր կարեւորագույն գործերից մեկը համարեց Հայաստանի եկեղեցու միասնությունը պահելու նպատակով Աղթամարի աթոռի՝ Սեւ լեռան Կարմիր վանքի եկեղեցական ժողովը նզովքից ազատելը: Նզովքը կիրառության մեջ էր մտել դրանից ավելի քան 3 դար առաջ, երբ Աղթամարի 5 եպիսկոպոսներից բաղկացած ժողովը ցանկանում էր հեղաշրջում իրականացնել եւ Աղթամարի Դավիթ Թոռնիկյան եպիսկոպոսին հռչակել Մեծ Հայքի կաթողիկոս: Կիրակոս հայրապետը վերջ տվեց այս դարավոր թշնամանքին:
Այսօր, մեր այս փխրուն վիճակում երեք դար սպասելու ժամանակ, իհարկե, չկա: Փաշինյանն ու Քոչարյանը, նրանց թիմերը, նրանց ընտրազանգվածները ամբողջությամբ «նզովքի թեմայի» մեջ են: Բայց, ինչպես արդեն բազմիցս առիթ եմ ունեցել գրելու, պատմական առումով այդ թեման արդիական չէ, հնացել է: Այդ առումով այս երկու ուժերը անցյալ են, հին են, «նախկին» են: Իսկ պետությունը կսկսի զարգանալ, երբ իշխանության գան մարդիկ, որոնք այդ թեման կփակեն:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ծաղրանկարը՝ Սամվել ԱԲԳԱՐՅԱՆԻ/«ԳԱՐՈՒՆ» ԱՄՍԱԳԻՐ. 1989 թ.
ինծի համար, «նախկին»,
կը նշանակէ միմիայն մէկ բան
կը նշանակէ՝ երբ որ Արցախ ունէինք
Էտ ցուցակի իբր վենդետայի զոհերը դատվել են 2008-2009-ին մարտի 1-ին մասսայական անկարգություններ կազմակերպելու գործով: Եթե Քոչարյանը վենդետա աներ նախորդներին 98-2000թվերին կբռներ: Ոնց որ Փաշինօղլին իշխանության գալուց 2ամիս հետո Քոչարյանին բռնեց:
Կամ ասենք Հայկ Գևորգյանը որ մարդ էր քցել ավտոյի տակ ընդամենը 2օր ձերբակալվածա եղել, բայց էն ժամանակ մի վայնասուն դրեցին, թե բա քաղաքական հետապնդում, հաշվեհարդար:
Մեկ էլ որ ասում են ոչ հները ոչ նիկոլը, պետքա նոր ուժեր գան:
Նիկոլը հենց էտ նոր ուժն էր, որ եկավ ու երկրի հերը անծեց: Նոր դեռ չի նշանակում լավը:
Լավ, էս գեղում մի ազնիվ ու հայրենասեր, իր անձը երկրորդ պլանում տեսնող շոֆեր չկա՞՞՞՞…….
Վատ ու լավ սցենարները:
Վատը՝ հայերի մեջ կաշառքով թե ինչով քաղաքացիական պատերազմ են գցում՝ իբր նախընտրական եւ հատկապես հետընտրական պայքար է գնում, բայց ամեն ինչ անելու են, որ առանց դրսի միջամտության հայերն այդ պատերազմը չկարողանան կանգնեցնել, այդ ժամանակ մեզ օգնության կգան դրսի քաղաքակիրթ մեր թշնամի բարեկամները եւ մեզ կփրկեն այդ դաժան ու վայրենի պատերազմի ճիրաններից, ձեռի հետ էլ իրար մեջ կբաժանեն մեր երկիրը:
Լավը՝ այս իշխանությունընդդիմություն կոչված օկուպացիոն ռեժիմի պայմաններում մեր ազգասեր նախկին՝ նախկին չի լինում) եւ միգուցե եւ ներկա ԱԱԾի աշխատակիցները պարտիզանական կառույցներ են ստեղծում եւ մյուս այլ ազգերի ազգասեր իրենց կոլեգաների հետ այնպիսի ցանցային կառույց են ստեղծում, որ ներգրավում են ողջ հայությանը՝ ներսի ու դրսի հայերին: Սա է մեր ազգային դիմադրողականությունը վերակենդանացնելու ու զարգացնելու ձեւը: Ցանկացած իրավիճակ պետք է դիտարկել որպես խնդիր, որը ստեղծագործ լուծում է պահանջում, իսկ ամեն մի լուծման փորձ՝ հաջող թե անհաջող, մոտեցնում է խնդրի լուծմանը:
Այստեղ են ասում՝ հայեր միացե՛ք:
Որևէ մեկը կարող է բացատրել(միայն հոդաբաշխ), թե ինչպես է լինում, որ հազարամյակների պատմություն ունեցող ազգի ճակատագիրը որոշվի այսպես և նման դերակատարներով: Այն ինչ կատարվում է այսօր մեր քաղաքական դաշտում դժվար է սովորական բառերով բնութագրել, իսկ որպեսզի մոդերատորի կողմից մենաբանությունը չմերժվի – մեկ բառով՝ ամոթ է:
Ազգովին հազարամյակներով գոյատեւելը՝ դա ապրել չի, նույնիսկ մեր այսօրվա չտեսների լավ ապրելը ապրել չի՝ ուրիշին ծառայելով, քանի դեռ դու ինքդ քո տերը չես: Մի քիչ հումոր)
https://youtu.be/y9qTG9LfPCk
Հազարամյակների պատմություն ունեցող, բայց միամիտ ու անհեռատես ազգը իր ճակատագիրը վստահեց մի պոռոտախոս ստախոս խեղկատակ տգետ ոչնչության՝ իր քայլարած ազգադավ ուսապարկերով: Եւ ստացավ այն, ինչին արժանի էր: Այն, ինչ կատարվում է այսօր մեր քաղաքական դաշտում, իրոք աբսուրդի ժանրից է. ապշել կարելի է, թե ինչպես է լեւոնանիկոլիզմի ախտով վարակված երեք հազար տարեկան ազգը ինքնասպանություն գործում՝ օնլայն ռեժիմով, հպարտորեն ու աննախադեպ մազոխիստական հաճույքով…
Վազգեն Սարգսյանի եղբայրը հայտարարում է, իրենց իշխանության գալու դեպքում Հայաստանի բոլոր հանքերը պիտի բացեն և անխնա շահագործեն, որ փող լինի երկիրը զարգացնելու: Խնդրեմ, նոր թարմ ուժ
Իսկ ինչ մնում ցուցակին, չէմ կարծում թե այդ մարդիկ տանը նստած չայ խմելուց են եղել և նրանց բռնել են