Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե մարդիկ նեղվո՞ւմ են, որ օգնում եմ գյուղացուն»․ վարչապետի խորհրդական

Հունիս 02,2021 23:50

«Մինչ Սյունիք գործուղվելս, երեք ամիս Տավուշի մարզում եմ աշխատել։ Եթե չեմ սխալվում արդեն 8–րդ ամիսն է, ինչ գործուղման մեջ եմ։ Այո՛, այդպես է ստացվել,ես չեմ կարող Երեւանում՝ կաբինետում նստած աշխատել»,–Aravot.am–ի հետ զրույցում նշում է Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Հիշեցնեմ, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ի որոշմամբ, Ռոբերտ Ղուկասյանի գործուղումը Սյունիքի մարզ երկարաձգվեց եւս մեկ ամսով՝ մինչեւ հունիսի 24-ը։ Գործուղման երկարաձգումը քննարկումների առիթ դարձավ հանրության շրջանում։

«Պիտի գամ ու մնամ այստեղ, ինչքան որ հնարավոր եւ աջակցեմ մինչեւ վերջ։ Հիմնականում Սյունիքում եմ լինում։ Եթե ինչ–որ մարդիկ նեղվում են, որ ես այստեղ եմ, օգնում եմ գյուղացուն՝ չգիտեմ ինչ ասեմ»,–նշում է վարչապետի խորհրդականը։

Ի դեպ, սահմանամերձ գյուղերի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ Ղուկասյանը  հաճախ է հանդիպում իրենց, փորձում՝ գյուղերում որեւէ հարց լուծել։ Մեր այն դիտարկմանը, թե հանդիպումներն արդյո՞ք օգուտ տալիս են, Շիկահող սահմանամերձ գյուղի բնակիչ Սամվել Աղաբեկյանը ցույց տալով գյուղ բերած մոտոբլոկներն ու խոտհնձիչները՝ ասում է․ «Բա սա օգուտ չի՞, էդքան իզուր հո՞ չի գնում –գալիս, կամաց–կամաց կլինի»։

Նշեմ, որ երեքշաբթի՝ հունիսի 2-ին,  Շիկահողում կայացավ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Միաժամանակ, 5 սահմանամերձ՝ Շիկահող, Բարգուշատ, Ծավ, Սրաշեն, Ուժանիս եւ Խդրանց համայնքների բնակիչներին հատկացվեցին խոտհնձիչներ եւ մոտոբլոկներ։

Այս մասին ավելի մանրամասն առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930