Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների ֆավորիտ ուժերը «Հայաստան» դաշինքն ու գործող իշխանությունն է. Անդրանիկ Թեւանյան

Հունիս 02,2021 21:12

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված է գիտությունների 2 դոկտոր-պրոֆեսոր, գիտությունների 11 թեկնածու, որոնցից 10-ը՝ դոցենտ, 2 գեներալ, որոնցից 1-ը՝ գեներալ-գնդապետ, մեկ գնդապետ, դպրոցի 3 տնօրեն, համայնքների 7 ղեկավար, ԱԺ 7 նախկին պատգամավոր, 5 նախկին նախարար եւ մեկ փոխվարչապետ։

Դաշինքի նախընտրական ցուցակի որակական ցուցանիշն այսօր կայացած մամուլի ասուլիսում, լրագրողներին փոխանցեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Վիկտոր Սողոմոնյանը խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի մարզային հանդիպումների մասին. «Հանդիպումներն անցնում են ջերմ մթնոլորտում, նախագահը գոհ է այցերից, կարծում եմ, որ այդպես էլ շարունակվելու է: Վստահությունը բարձր է, ինչպես եւ սկզբում, եթե չասեմ, որ ավելի է մեծացել»: Բանախոսը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում դաշինքի կենտրոնական շտաբ են այցելել տարբեր մասնագիտական ​​կառույցների ներկայացուցիչներ եւ իրենց աջակցությունը հայտնել, նաեւ, աջակցության գործնական դրսեւորումներ են եղել`հանրության տարբեր շերտերի կողմից:

«Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանի գնահատականներով էլ հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցող երկու  հիմնական ֆավորիտ սուբյեկտներ կան. իշխանությունը, որը ավանդաբար ընտրական գործընթացներում համարվում է գլխավոր սուբյեկտներից մեկը եւ «Հայաստան» դաշինքը:

Երբ հիմնական դերակատար ուժերը հայտարարել են, որ որեւէ ձեւով չեն համագործակցելու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հետ, այս պարագայում, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի միակ դաշնակիցը մնում է ընտրակեղծիքը կամ ծայրահեղ ֆորսմաժորը. «Ֆորսմաժորի առումով ինքը կարող է ակնկալել մեր երկրի թշնամիների աջակցությունը եւ դրանով փորձել հետաձգել ընտրությունները, որը նվազ հավանական եմ համարում, որովհետեւ այդ դեպքում իրավիճակին ավելի կվատանա»: Բանախոսի գնահատմամբ, հունիսի 20-ին կատարվելու է ճակատագրական ընտրություն, դրված է լինելու շեքսպրիյան հարց՝ լինե՞լ, թե՞ չլինել։

Իրավիճակը առավել չբարդացնելու համար, նա ընտրողներին կոչ է անում`քվեն տալ «Հայաստան» դաշինքին, որպեսզի այն ծառայի հիմնական նպատակին`իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին իր համախոհներով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930