«Այս մարդն իրականությունից կտրված է եւ իրական վիճակը չի պատկերացնում: Սա հերթական պոպուլիստական հայտարարությունն էր, թիմակիցներին տուրս տալու հերթական քայլը: Մենք բացառում ենք, որ ինքը կարողանա իշխանություն ձեւավորել: Դա վիրավորանք է նաեւ մեր ժողովրդի հանդեպ: Այս իրավիճակում, այսքանից հետո, հայ մարդն ինչի՞ պիտի այս դավաճանին ձայն տա, ընդ որում`60 տոկոս»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանը`պատասխանելով հարցին`նախկինում քաղաքական իշխանությունը խոսում էր 25-30 տոկոս քվեի մասին, իսկ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 60 տոկոս քվեի մասին. որտեղի՞ց է սնվում իշխանության այդ լավատեսությունը:
Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ մեր հասարակության մեջ կան «մոլորվածներ, խաբվածներ, մարդիկ, ովքեր դեռեւս հավատում են այս դավաճանին», բայց նրանց տոկոսը շատ չնչին է, «չի կարող դա լինել 25, 30 եւ ավելի»: Նա հավաստիացրեց, որ մինչեւ ընտրություններ «մինչեւ քոքը մաշեցնելու» են:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին`համապատասխանո՞ւմ է իրականությանը Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ գեներալները, որոնց ինքն է գեներալական կոչումներ տվել, այժմ հեռավոր գյուղերում Ռոբերտ Քոչարյանի բուկլետ բաժանողն են:
«Գեներալներից մեկը արժանի եւ ամբողջական պատասխան տվեց վարչապետի աթոռը զբաղեցնող անձին: Այսօր բազմաթիվ զինվորականներ, գեներալներ, հարգարժան սպաներ, այո, կանգնած են «Հայաստան» դաշինքի կողքին, ովքեր տեսնում են, որ սա է այն քաղաքական միավորը, որը կարող է երկիրն այս իրավիճակից դուրս բերել»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ