«ՀՅԴ կամավորական վաշտի բժիշկ – ազատամարտիկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Հայկազ Հարությունյանն արցախյան վերջին գոյապայքարի ժամանակ ստացել էր գլխի բեկորային վնասվածք։ Այս օրերին կատարած վիրահատության միջոցով նրա գլխից հեռացրել են բեկորը», ֆեյսբուքյան իր էջում գրում է Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը:
Նա նշում է, որ քիչ առաջ ընկերների հետ Հայկազին, որը նույնպես պահանջում էր առողջապահության նախարարի հրաժարականը, մի խումբ ոստիկաններ բերման են ենթարկել: