«Սրա համար պետք է պատասխան տան: Սա այս իշխանության գիտությամբ է տեղի ունեցել, որը որեւէ պարագայում չի ներվելու: Այն ներողությունը, որը խնդրելով փորձում են հարցը փակել`իրենց խասյաթի համաձայն, մեղմ ասած` խայտառակություն է: Սա այսօրվա իշխանության դեմքն է: Այսօրվա այս չարիքի կառավարության աջակիցները կամ հավանական ընտրողները հասկանան`ում են իրենց քվեն տալիս»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանն`անդրադառնալով զոհված զինծառայողների աճյունների հետ տեղի ունեցածին:
Այլ մանրամասները`տեսանյութում
Խոսելով ընտրական գործընթացի մասին, Իշխան Սաղաթելյանը վերջին օրերի իրադարձություններից առանձնացրեց հատկապես այն, որ ընտրություններին մասնակցող ուժերից շատերը հստակ հայտարարեցին`հետագայում չեն պատրաստվում համագործակցել այս «կապիտուլյանտ ուժի» հետ: «Այսինքն, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հետ հիմնական դերակատար քաղաքական ուժերը քննարկելու որեւէ բան չունեն: Սա ենթադրում է, որ վերարտադրվելու շանս եւ հնարավորություն չունի»,- կարծում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
Ընտրություններին մասնակից դաշինքների եւ կուսակցությունների առաջին հորիզոնականը զբաղեցնող անձանց բանավեճի մասով էլ Իշխան Սաղաթելյանը հստակ ցուցիչ է համարում այն, որ շատերը դարձյալ հստակ հայտարարել են, որ չեն պատրաստվում «դավաճանի հետ բանավիճել»:
«Հայաստան» դաշինքի օրակարգը մեկն է`քշել այս դավաճան իշխանությանը: Մենք իրենց հետ բանավիճելու հարց չունենք: Գնանք ինչի՞ շուրջ բանավիճենք: Մենք այդ մարդու հետ ունենք մեկ օրակարգ`իրեն պետք է հեռացնել: Ալիեւին պարտվածի հետ ի՞նչ բանակցենք: Տակն ով է մնում`Բաբաջանյան, բան, թող գնան այդ ֆորմատով բանավիճեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ