Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի շախմատի դպրոցներում կազմակերպվել են շախմատի մանկապատանեկան մրցումներ:
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, փոխնախագահ Նորայր Քալանթարյանը` վարչական շրջանների ղեկավարների ուղեկցությամբ շրջել են շախմատի դպրոցներում, հետևել մրցումների ընթացքին:
Նրանք այցելել են Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի և Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցներ: Շախմատի յուրաքանչյուր դպրոց սահմանել էր մրցանակներ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար: Աչքի ընկած և լավագույն արդյունք գրանցած երեխաները ստացել են նաև շախմատի մասին գրքեր:
Կարդացեք նաև
Երևանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչները երեխաներին շնորհավորել են իրենց օրվա առթիվ և մաղթել հաջող մրցումներ: Ընդգծել են, որ շախմատը կարևոր է երեխայի ինքնազարգացման և ինքնակրթման համար:
Յուրաքանչյուր դպրոցում շախմատային մրցումներին մասնակցեց 4 տասնյակից ավելի երեխա: