Բաքվում ընթանում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Այլոշա Խոսրովյանի գործով դատավարությունը, որոնք մեղադրում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ ծանր հանցագործությունների մեջ:
Դատավարությանը ներկա է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան:
Ըստ Trend գործակալության՝ այս պահին շարունակվում են «այլ անձանց հանցավոր գործողությունները բացահայտելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու» համալիր միջոցառումները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ