Լրահոս
Օրվա լրահոսը

«5165 շարժումը» ունի մեկ հիմնական նպատակ՝ ամեն գնով հեռացնել ժողովրդի հույզերի վրա խաղացող Փաշինյանի թիմին. հայտարարություն

Հունիս 02,2021 18:10

5165 ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախօրեին համացանցում տարածվեցին Աբովյանի հիվանդանոցի դիահերձարանում արված սահմռկեցուցիչ լուսանկարները, որոնք հերթական անգամ ի ցույց դրեցին գործող իշխանության ստորությունը։ Մի քանի օր առաջ մեր հարյուրավոր գերիներին ավելացան ևս վեցը։

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և նրա թիմը վերջին շրջանում անընդհատ խոսում են ինչ-որ ադրբեջանական տարածքներից, որոնք իբր պետք է հանձնել թշնամուն։

Այս ամենի ֆոնին հաճախակի են դարձել անմեղսունակ սկանդալային հայտարարությունները՝ հպարտանում են պարտությամբ, Սև լճի 30%-ի համար չպետք է պայքարել, ձյունապատ գագաթները անիմաստ է պաշտպանել և այլն։ Համոզված ենք, որ վերոնշյալ բոլոր ցնդաբանությունները ունեն միայն մեկ նպատակ. շեղել հասարակությանը իրական հարցերից։ Արդեն 6-7 ամիս է մեր զինվորները Սյունիքում քնում են բաց երկնքի տակ և որևէ պետական պատկան մարմին չի զբաղվում այս խնդրով։

Գերիներին վերադարձնելու փոխարեն, նրանց քանակը ավելանում է։ Մինչ օրս հայտարարված չէ զոհերի և անհայտ կորածների իրական թիվը, հազարավոր վիրավորների խնդիրները մնացել են այդ երիտասարդների ընտանիքների ուսերին։ Քայքայված է պետական կառավարման ողջ համակարգը, տնտեսությունը ժամ առ ժամ գահավիժում է։

«5165 շարժում» կուսակցությունը հայտարարում է, որ պատմական այս ժամանակահատվածում ունի մեկ հիմնական նպատակ. ամեն գնով հեռացնել խաբեբա, ժողովրդի հույզերի վրա խաղացող և Ալիևի սիրելի ստրուկ դարձած Նիկոլ Փաշինյանի և նրա մի քանի տասնյակ կամակատարների թիմին։

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մենք՝ ներքոստորագրյալներս, այդ նպատակին հասնելու համար ոչ մի բանի առաջ չենք կանգնելու։

Այս հարցում պատրաստ ենք համագործակցել բոլոր առողջ և հայրենասեր քաղաքական ու հասարակական կառույցների հետ։

Պարտված, աշխարհի ծաղրանք դարձած անձը չի կարող մնալ ոչ միայն պետության ղեկին, այլև քաղաքական դաշտում ընդհանրապես։

Կարին Տոնոյան
Արսեն Գրիգորյան,
Գևորգ Թամամյան
Հովհաննես Ղազարյան
Մենուա Սողոմոնյան
Նաիրա Երիցյան
Վարդան Քալանթարյան
Տիգրան Բալոյան
Լիլիթ Ասատրյան
Արմեն Ղազարյան

«5165 շարժում» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930