Բաքուն չի տեսնում Փարիզի դերակատարությունը Ղարաբաղում կրակի դադարեցման գործում: Այդ գործընթացն ապահովվում է երեք երկրների առաջնորդների եռակողմ հայտարարության հիման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան:
Անդրադառնալով կողմերի միջև ուղիղ երկխոսությանը` նա նշել է, որ այն արդեն ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով, ընդ որում՝ Ֆրանսիան դրանում որևէ դերակատարություն չունի:
«Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան առանձնահատուկ համակրանք ունի Հայաստանի նկատմամբ, բայց որպես Մինսկի խմբի համանախագահ, այդ երկիրը պետք է չեզոքություն պահպանի: Հույս ունենք, որ համաձայն համանախագահի մանդատի` Ֆրանսիան կցուցաբերի չեզոք և ոչ կանխակալ դիրքորոշում»,- ասել է նա:
Աբդուլլաևան նաև նշել է, որ Ադրբեջանում ռազմագերիներ չկան, նրա խոսքով՝ ձերբակալվածները «դիվերսիոն խմբի անդամներ են»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ