Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. «Թող հիմա բոլորը նայեն այդ տեսանյութը եւ հասկանան, որ այդ պարկերի մեջ կարող են լինել իրենց երեխաները, իրենք»

Հունիս 02,2021 17:46

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր «Հայելի» ակումբում խոսելով երկիրը ցնցած այն տեսանյութի մասին, որտեղ երեւում են արցախյան պատերազմում զոհված մեր հերոս զինվորների՝ պարկերի մեջ դրված աճյուններն ու մասունքները, ասաց. «Խոսքս այնքան էմոցիոնալ կարող է հնչել, որ վախենամ եթերի համար չլինի, որովհետեւ մենք վաղուց դուրս ենք եկել բանական իրավիճակից: Այն, ինչի ականատես ենք դարձել, միայն մի ցանկություն է առաջացնում, զենք վերցնել եւ պայքարել այս ամենի դեմ: Սա արդեն ոչ իրավաբանության դաշտի մեջ է, ոչ բարոյականության: Սա մի սարսափ է, որի միջով չգիտեմ, թե ինչու ենք անցնում: Ես եւ բոլորս ականատես եղանք մի իրավիճակի, որը պատասխանեց մեր պատմության հետ կապված շատ հարցերի: Սկսած Կիլիկիայի թագավորությունը կորցնելուց, 1920 թվականին թուրքին հաց ու ջրով դիմավորելուց:

Երբ Երեւանի կենտրոնում մի ծառ էին կտրում, հազարավոր մարդիկ աղմուկ էին բարձրացնում: Հիմա հայ զինվորների դիեր են փտում, ընդ որում, դա հայտնի էր վաղուց, բայց հայտնվել ենք մի ինչ-որ կոմատոզ վիճակում, որից կամ դուրս կգանք, կամ կմահանանք: Իրավիճակը ցույց տվեց, որ, ընտրողների մի զգալի հատված զուրկ է մտածելու ունակությունից եւ իրոք հավատում է, որ մի տգետ գալու է եւ իր ոհմակի հետ միասին կառուցի «երջանիկ Հայաստան»: Սա ապուշության մի աստիճան է, որը պատեց մեր ժողովրդի մի զգալի մասին:

Ինչպե՞ս այս ամենից դուրս գալ, դժվարանում եմ հիմա ասել: Չգիտեմ ո՞վ է կազմակերպել այս ամենը մեր գլխին, բայց ով կազմակերպել է, չար հանճար է, որը մեզ ուսումնասիրել է շատ ավելի լավ, քան ինքներս մեզ գիտենք:

Պարկերում որդնած, ճանճերի մեջ մեր զինվորների պահով առողջապահության նախարարը ներողություն խնդրեց, թե դա իր բացթողումն է: Չէ, աղջիկ ջան, քո բացթողումը չէր: Քեզ հանձնարարեցին՝ վիճակը փրկես: Բայց դա թողնենք մի կողմ: Սա մեր ազգի սեւ կողմի նկարագիրն է: Պարզ է չէ՞, որ զոհված տղաների մի զգալի մասը Նիկոլին էր ընտրել: Թող հիմա բոլորը նայեն այդ տեսանյութը եւ հասկանան, որ այդ պարկերի մեջ կարող են լինել իրենց երեխաները, իրենք: Պիտի նրանք իմանան, որ այդ պարկերը իրենք են այնտեղ դրել>:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930