Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանցի երիտասարդները վճարային տերմինալ էին գողացել Աբովյանի սուպերմարկետից

Հունիս 02,2021 17:54

Աբովյան քաղաքի սուպերմարկետից գողությունը կատարվել էր անցած տարվա դեկտեմբերի 20-ին: Տնօրենը հաղորդում էր տվել, որ վնասել են դուռն ու տարել վճարային տերմինալ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկել էին միջոցառումներ, որոնք արդյունքի չէին բերել:

Դեպքի առթիվ օրերս օպերատիվ տեղեկություն են ստանում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները: Մայիսի 21-ի առավոտյան գլխավոր վարչության և Կոտայքի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալը, իրենց տներից Կոտայքի բաժին բերման են ենթարկում 25 և 21 տարեկան երևանցի երկու երիտասարդի: Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք տալիս են խոստովանական բացատրություն, ապա ներկայացվում են Աբովյանի քննչական բաժին:

Հետագա օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ 25-ամյա երիտասարդն ավելի է անկեղծանում: Նա խոստովանում է, որ հունվարին, մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի վճարային տերմինալից գողացել էր փող, մայիսի 19-ին մայրաքաղաքի Եզնիկ Կողբացու փողոցից գողացել էր երկու բարձրախոս, իսկ Շենգավիթ ու Նոր Նորք համայնքներից գողացել էր վճարային երեք սարք:

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930