Տեղեկացրել ենք, որ երեկ դանակահարություն էր տեղի ունեցել Գյումրու Մանուշյան փողոցում գտնվող «Ախթամար» խանութի մոտ։
Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխվել այդ նույն փողոցի բնակիչ, 20-ամյա Գ․Խ-ն` կրծքավանդակի ձախ կեսի կտրած֊ծակած վերքով։
Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանից տեղեկացանք, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում հիշյալ արարքը կատարելու կասկածանքով այսօր ժամը 12․15-ին ձերբակալվել է Գյումրի քաղաքի 17-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։
Ըստ նախնական տվյալների, հանցագործության գործիք է հանդիսացել պտուտակահան երկաթյա մասը, որը հայտնաբերվել և առգրավվել է։
Կարդացեք նաև
Դատախազի տեղեկացմամբ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ քրգործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ