Այսօր Վանաձորի Համերաշխության պուրակի պատվո հուշատախտակի վրա տեղադրվեցին պատերազմի ժամանակ զոհված վանաձորցի հերոս տղաների նկարները:
«Քանի որ պատերազմի օրերից սկսած՝ տարբեր նախաձեռնություններով տղաների նկարները հրապարակի տրիբունային էին փակցվել, հետո փչացել էր նկարների մի մասը, մենք նկարները հանեցինք եւ ստենդի վրա տեղադրեցինք: Իհարկե, սա էլ վերջնական ու մշտական լուծում չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նա տեղեկացրեց, որ Վանաձորում նախատեսում են 2 հուշակոթող տեղադրել, որտեղ կփորագրվեն հերոսների անունները: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ եւս մեկ հուշակոթող էլ կկառուցվի հերոսների պանթեոնում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ