Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ընդդիմանում եմ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրողություններին և առկա իրականությանը, բայց ոչ երբեք՝ գերագույն դատարանի որոշմանը. գերագույն դատարանի որոշումը բեկանման ենթակա չէ. Արթուր Թովմասյան

Հունիս 02,2021 16:40

Կարծում եմ՝ ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի ընթացքում պետք է հասկանայիք, որ ես նեղ շրջանակների շահերի սպասարկող չեմ: Դա կփաստեն նաև ԱՀ և ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարները: Եթե նեղ շրջանակների սպասարկող լինեի՝ ԱՀ մեծահարուստների շարքին կդասվեի:

Իմ ողջ գիտակցական կյանքում ցանկացել եմ, որ Արցախը դառնա օրենքի երկիր: Մի մարդ, որ հինգ անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և զբաղեցրել ԱԺ բոլոր պաշտոնները, ընդ որում կան պաշտոններ՝ մի քանի անգամ: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ Դավիթ Գալստյանը անարդարացի է:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն առաջնորդվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջներին համաձայն:

Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել էր հրաժարականի դիմում, որի հիման վրա նույն օրը ես՝ որպես Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ, հանդես եմ եկել հայտարարությամբ, որում ասված էր. ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Կարծում եմ՝ ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի ընթացքում պետք է հասկանայիք, որ ես նեղ շրջանակների շահերի սպասարկող չեմ: Դա կփաստեն նաև ԱՀ և ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարները: Եթե նեղ շրջանակների սպասարկող լինեի՝ ԱՀ մեծահարուստների շարքին կդասվեի:

Նողկում եմ երկու ձեռքով բարևողներից և կեղծ ժպտացողներից: Ես ընդդիմանում եմ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրողություններին և առկա իրականությանը, բայց ոչ երբեք՝ գերագույն դատարանի որոշմանը. գերագույն դատարանի որոշումը բեկանման ենթակա չէ: Գերագույն դատարանի որոշման մասին պաշտոնապես տեղեկացված չէինք:

Ես նվիրված եմ ընդհանուր շահերին, ոչ թե՝ անձի: Ի դեպ՝ դուք անձամբ տեղյակ եք, որ 2020թ. աշնանային պատերազմի օրերին նույն Արթուր Թովմասյանը հայտարարություններով հանդես էր եկել բոլոր խմբակցությունների շահերը պաշտպանողի անունից:

Օրենքով սահմանված կարգով և ժամկետում հարցը կընթացքավորվի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին պաշտոնապես տեղեկացվելուց հետո:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930