«Վահան Քերոբյանի ասածը նրան էր վերաբերում, որ ներդրումային դաշտը գնալով սկսում է կարգավորվել։ Քանիցս ասել ենք, որ միջնաժամկետ հատվածում ներդրումային դաշտը հետաքրքիր է լինելու ներդրողների համար»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Ավագ Ավանեսյանը՝ մեկնաբանելով նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե ՀՀ-ում ներդրումները հորդում են։
«Պարզ է, որ հայկական եւ դրսի կազմակերպություններից կողմից հետաքրքրություն կա։ Կա նաեւ զգուշավորություն, դա հասկանալի է, բայց նախարարի ասածն այն է, որ հետաքրքրությունը պահպանվում է»,-այսպես բացատրեց Ավագ Ավանեսյանը։
Թե ինչ քանակի ներդրումների մասին է խոսքը, Ավանեսյանը հորդորեց սպասել, որովհետեւ ժամանակ է պետք։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ