Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, իսկ դուք ոչինչ չունե՞ք ասելու. Տիգրան Աբրահամյան

Հունիս 02,2021 16:05

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր տղերքի աճյունների շուրջ ստեղծված այս սարսափելի իրավիճակում անընդհատ մտքիս պաշտպանության նախարարի ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի լռությունն է։

Նույնը վերաբերվում է պատերազմի օրերին այդ պաշտոնները զբաղեցնող Օնիկ Գասպարյանին ու Դավիթ Տոնոյանին։

Ինձ պետք չէ լսել այս գերատեսչությունների մի քանի էջանոց պաշտոնական հաղորդագրությունները, թե՝ գիտե՞ք, դրա պատասխանատուն, օրինակ՝ առողջապահության նախարարությունն է կամ՝ այս կամ այն բժշկական կենտրոնը։

Այս մարդիկ՝ ժամկետային, պայմանագրային, սպա, պահեստազորային, թե կամավորական, ճակատում են եղել կամ այնտեղ մեկնել ձեր հրամաններով, դուք եք այդ մարդկանց պատասխանատուն, թե՛ խաղաղ պայմաններում, և թե՛ պատերազմում։

Փաշինյանի ու իր նեղ խմբակի մասին ամեն ինչ ասվել է՝ նրանց մասով ամեն ինչ պարզ է, բայց մեկ է՝ ես որևէ ձևով չեմ կարողանում հասկանալ պաշտպանական գերատեսչության, նրա առանձին դեմքերի լռությունը։

Այդ ինչքա՞ն թանկ է ձեր համար պաշտոնը, որ ձեր լռությամբ անարգում եք բանակը։

Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, իսկ դուք ոչինչ չունե՞ք ասելու։ Թե՞ մտածում եք, որ եթե այս պահին պաշտոն չեք զբաղեցնում տղերքի այս վիճակի մասով պատասխանատվություն չունեք։ Թե՞ ձեր համար մեկ է այս ամենը, ասեմ իմանաք՝ այդպես է ստացվում։

Հենց միայն ձեր լռությունն ամեն ինչ ասում է ձեր, ձեր ապրածի և չապրածի մասին, ձեր խղճի ու արժանապատվության մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930