Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է ԼՂԻՄ սահմաններում՝ Բերձորի միջանցքով, ապահովել ինքնորոշման իրավունքի իրացում»․ Գագիկ Մինասյան

Հունիս 02,2021 14:52

«Այսօրվա դաժան իրավիճակում մեր պատկերացումն այն է, որ հնարավոր է ԼՂԻՄ սահմաններում՝ Բերձորի միջանցքով, ապահովել ինքնորոշման իրավունքի իրացում, սակայն դրա համար մեծագույն ջանքեր են պահանջվում»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։

«Ադրբեջանն այս լուծումը երեք տարի առաջ խնդրում էր, իսկ հիմա, այս ավերածություններից, այս դավաճան իշխանության արածներից հետո մեծագույն ջանքեր են պետք, որպեսզի վերադարձնենք Հադրութը, Շուշին։ Հիշո՞ւմ եք, թե ինչ էր Նիկոլ Փաշինյանն ասում Շուշիի մասին։ Իրականում ինքն է դժգույն ու դժբախտ, նա այդպիսի օրեր ու կյանք տվեց տասնյակ հազարավորներիս»,-ասաց Գագիկ Մինասյանը։

Նա վերոնշյալը վերականգնելու հնարավորությունը տեսնում է դիվանագիտական ճանապարհով․ «Չափազանց բարդ է լինելու, որովհետեւ այդտեղ ադրբեջանական զորքն է, բայց դա հնարավոր է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930