ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի կարևոր արձանագրում այն մասին, թե ինչ ենք արել նախորդող 2,5 տարիներին առողջապահության ոլորտում․
Բարձրացրել ենք շուրջ 10,000 բուժաշխատողների աշխատավարձերը 30-40%-ով:
Մինչև 18 տարեկան բոլոր երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը դարձրել ենք անվճար։
Կարդացեք նաև
Անվճար ենք դարձրել չարորակ նորագոյացությունների վիրահատական և ճառագայթային բուժումը: Շուրջ 12,000 քաղաքացի ստացել է անվճար վիրահատություն:
Անվճար ենք դարձրել գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժումը։ Անհետաձգելի բուժօգնություն է ստացել 800 քաղաքացի։
Շուրջ 200,000 նպաստառու արդեն կարող է ստանալ անվճար դեղորայք կամ մասնակի փոխհատուցում:
Ընդլայնել ենք սրտի (Stеnt for Life) անվճար ստենտավորման վիրահատությունների քանակը։ Կատարվել է շուրջ 4600 վիրահատություն:
Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված ավելի քան 13,000 քաղաքացի ստացել է սրտի անվճար վիրահատություն:
Ձեռք ենք բերել 276 շտապօգնության նոր մեքենաներ և ռեանիմոբիլներ:
22,600 քաղաքացի ստացել է անվճար բուժօգնություն կորոնավիրուսային հիվանդությունից։ Համավարակի հաղթահարման համար միայն առողջապահական ուղղությամբ հատկացվել է 32 մլրդ դրամ։