📌ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
Ըստ հրամանագրի՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել գնդապետ Սամվել Պետրոսյանը:
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր համակարգի ծառայողներին է ներկայացրել Սամվել Պետրոսյանին, շնորհավորել, միաժամանակ համոզմունք հայտնել, որ նա իր մասնագիտական կարողություններն ու ծառայողական երկարամյա փորձը այսուհետ ևս կծառայեցնի համակարգի գործունեության արդյունավետությանը:
Նշենք, որ Ս.Պետրոսյանը 1986 թվականի հոկտեմբերից ծառայում է ներքին գործերի համակարգում: Ծառայության 6 տարին անցել է արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն
Կարդացեք նաև