Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այդ ներողությունը որեւէ մեկին պե՞տք է, թե ոչ․ պատասխան պետք է տան քաղաքական իմաստով»․ Մարուքյան

Հունիս 02,2021 14:19

«Կուզեի՝ քաղաքական պատասխանատվություն դրսեւորվեր։ Պատասխան պետք է տան քաղաքական իմաստով, թե չէ ծառայողական քննություն են նշանակել, երկու հոգու ազատել, բայց նման նուրբ հարցում, նման կարեւոր հարցում այդպիսի պահվածքը, քաոսային վերաբերմունքը․․․իրենք շատ լավ գիտեն, թե դա որքան նուրբ հարց է ծնողների եւ ժողովրդի համար, ո՞նց կարելի է նման կերպ վերաբերվել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել՝ պատերազմում զոհված հայորդիների դիերի ոչ պատշաճ պահման առիթով։

«Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի «դատն» է։ Թող ժողովուրդն այս բոլոր դեպքերով հանդերձ՝ գնա եւ այդ դատը տեսնի, այլ տարբերակ չգիտեմ։ Ի պատիվ այդ նախարարի, նա ներողություն է խնդրել։ Ես չգիտեմ իրենցից մեկ այլ նախարարի, որ ինչ-որ հարցով ներողություն խնդրեր։ Այլ է հարցը՝ այդ ներողությունը որեւէ մեկին պե՞տք է, թե ոչ»,-հարցադրում արեց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք՝ անհետ կորածների ծնողների «Լույսի ճրագ» ֆեյսբուքյան էջը տեսանյութ էր հրապարակել, որում հերոսների մարմինները պոլիէթիլենային տոպրակներով նետված են հատակին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930